ՀԱՅԵՐԵՆ/ ARMENIAN Կորոնավիրուս (Covid19) ՈւղեցույցՀԱՅԵՐԵՆ/ ARMENIAN COVID-19 նոր հիվանդություն է, որը կարող է ազդել ձեր թոքերի եւ շնչուղիների վրա: Դապայմանավորված է վիրուսով, որը կոչվում է կորոնավիրուս:Բոլորը պետք է մնան տանը, որպեսզի օգնեն կանխել կորոնավիրուսի տարածումը:Սա ներառում է բոլոր տարիքի մարդկանց, նույնիսկ եթե Դուք չունեք որեւէ ախտանիշ կամառողջական այլ խնդիրներ:Դուք կարող եք տանից դուրս գալ միայն հետեւյալ դեպքերում՝• անհրաժեշտ գնումներ կատարելու՝ միայն այն դեպքում, երբ դա իսկապես պետք է• օրական մեկ անգամ մեկ տեսակի մարզանք կատարելու համար, օրինակ` վազելու, զբոսնելու կամհեծանիվ վարելու՝ մենակ կամ այլ մարդկանց հետ, ում հետ ապրում եք• բժշկական որեւէ անհրաժեշտության դեպքում, օրինակ ՝ դեղատուն այցելելու կամ խոցելի անձինանհրաժեշտ պարագաներ մատակարարելու համար• աշխատանքի գնալիս եւ հետ վերադառնալիս, բայց միայն այն դեպքում, երբ դա բացարձակապեսանհրաժեշտ է Եթե Դուք ունեք,• բարձր ջերմություն/տենդ - դուք տաքություն եք զգում ձեր կրծքավանդակին կամ մեջքինդիպչելու ժամանակ• նոր, շարունակական կամ հարատեւող հազ - սա նշանակում է, որ դուք սկսել եք կրկնողաբար,անընդհատ հազալ,ապա, Դուք պետք է մնաք տանը եւ հետեւեք հնարավոր կորոնավիրուսային վարակ ունեցող անձանցհամար նախատեսված մեկուսացման խորհուրդներին։Հանրային վայրերում երկու հոգուց ավելի մարդկանցով հավաքվելը՝ ներառյալ կրոնականհավաքները (բացառությամբ հուղարկավորությունների), արգելված են: Այս խորհուրդին հետեւելըշատ կարեւոր է, այլապես կարող եք տուգանվել 30-1000 ֆունտով, եթե չպահպանեք։Ոստիկանները, ներգաղթային ծառայության աշխատողները եւ զինվորականները կարող ենմասնակցել առողջապահական միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ ապահովեն սնունդովեւ այլ անհրաժեշտ պարագաներով՝ խոցելի մարդկանց:Կորոնավիրուսի պատճառով ներգաղթի հիմքի հաշվառումը ժամանակավորապես դադարեցվում է:Դուք կստանաք SMS տեքստային հաղորդագրություն Ձեր հաջորդ հաշվետվության ամսաթվիմանրամասներով: Ապաստանի համակարգում փոփոխություններ կատարելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես ՝ https://www.refugeecouncil.org.uk/latest/news/changes-to-home-office-asylum-resettlement-policy-and-practice-in-response-to-covid-19/ Ո՞վ է մեծ ռիսկի ենթարկվում կորոնավիրուսից։Կորոնավիրուսը ցանկացածի մոտ կարող է առաջացնել լուրջ հիվանդություն, բայց կան որոշ մարդիկ,ովքեր ավելի խոցելի են:Օրինակ ՝ կորոնավիրուսն ավելի ռիսկային է, եթե ՝• Ձեզ երբեւիցե կատարվել է որեւէ օրգանի փոխպատվաստում• ստանում եք հակաքաղցկեղային ցանկացած տեսակի բուժում• ունեք արյան կամ ոսկրածուծի քաղցկեղ, ինչպիսին է լեյկոզը• թոքային լուրջ խնդիրներ ունեցող հիվանդները, ինչպիսին է կիստոզ ֆիբրոզը կամ ծանրասթման• առկա է որեւէ մի նախադրյալ, որը Ձեզ ավելի ընկալունակ է դարձնում վարակների նկատմամբ• ընդունում եք դեղեր, որոնք թուլացնում են Ձեր իմունային համակարգը• հղի եք եւ ունեք սրտի հետ կապված լուրջ խնդիրներԵթե կարծում եք, որ համապատասխանում եք այս բարձր ռիսկի կատեգորիաներից որեւէ մեկին, եւ Ձերառողջապահական խմբի կողմից նամակ չեք ստացել կամ Ձեր բժիշկը Ձեր հետ չի կապվել մինչեւկիրակի` 29 մարտի 2020, ապա Դուք պետք է քննարկեք Ձեր մտահոգությունները Ձեր տեղամասայինբժշկի կամ հիվանդանոցի բժշկի հետ: Եթե բժիշկ չունեք, դիմեք DOTW UK- ին՝ աջակցության համար՝0808 1647 686 հեռախոսահամարով (սա անվճար հեռախոսահամար է) կամ էլ. փոստով[email protected]Ո՞վ է մեծ ռիսկի ենթարկվում կորոնավիրուսից։Եթե Դուք ունեք կորոնավիրուսով հիվանդանալու լուրջ վտանգ, ապա կան հավելյալ բաներ, որոնքԴուք պետք է անեք ՝ դրանից խուսափելու համար:Դրանք ներառում են.• տանը մնալը. Դուք չպետք է գնաք գնումներ կատարելու, դեղորայք վերցնելու կամ մարզանքկատարելու• հնարավորինս առնվազն 2 մետր (3 քայլ) հեռավորություն պահպանեք Ձեր տան մյուսանդամներիցԽնդրեք ընկերներին, ընտանիքի անդամներին կամ հարեւաններին Ձեր փոխարեն գնումներ կատարելեւ դեղեր գնել: Խնդրեք, որ դրանք թողնեն Ձեր դռան մոտ:Եթե օգնության կարիք ունեք սնունդ կամ այլ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար,ապակարող եք գրանցվել կորոնավիրուսային աջակցություն ստանալու համար:Ձեզ խստորեն խորհուրդ է տրվում միշտ մնալ տանը եւ խուսափել դեմ առ դեմ շփումներից ՝ Ձերնամակը ստանալու օրվանից առնվազն 12 շաբաթվա ընթացքում։Եթե կորոնավիրուսով վարակվելու ռիսկի բարձր խմբում եք, ապա կարդացեք Ինքներդ Ձեզպաշտպանելու մասին ամբողջական խորհուրդը GOV.UK կայքում։ Մեկուսացման ուղեցույց հնարավոր կորոնավիրուսային վարակ ունեցողների համար Մի՛ գնացեք աշխատանքի,դպրոց, ընդհանուր բնույթիպլանայինվիրահատությունների,դեղատուն կամ հիվանդանոց Օգտագործե՛ք առանձնացվածիրեր կամ մաքրեք դրանքօգտագործելուց հետո Խուսափե՛ք այլ մարդկանց հետսերտ շփումից Ապահովե՛ք Ձեր համար սննդիեւ դեղորայքիառաքում/մատակարարում Խուսափե՛ք այցելուներունենալուց Քնե՛ք մենակ, եթե հնարավոր է Պարբերաբար լվացե՛ք Ձերձեռքերը Բավականաչափ շատ ջուր խմե՛ք Ընդունեք Պարացետամոլ՝ Ձերախտանշաները մեղմելուհամար Լրացուցիչ տեղեկությունների համար:https://www.gov.uk/government/publications/covid-19-stay-at-home-guidance Ո՞րքան ժամանակ պետք է հետեւել մեկուսանալու խորհրդին:• Ախտանշաններ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է մնա տանը եւ մեկուսանա առնվազն 7 օրով:• Եթե Դուք ապրում եք այլ մարդկանց հետ, ապա նրանք պետք է առնվազն 14 օր մնան տանը եւմեկուսանան, որպեսզի վարակը տանից դուրս չտարածեն:• Բայց եթե Ձեր տան անդամներից որեւէ մեկը ախտանիշ ունի, ապա նրանք պետք է մնան տանը եւմեկուսանան 7 օր՝ իրենց մոտ ախտանշաները սկսվելու պահից հաշված՝ նույնիսկ, եթե դանշանակում է, որ նրանք 14 օրից ավելի տանն են:• Եթե Դուք ապրում եք 70 եւ ավելի տարեկան անձի հետ, ով ունի ծանրացուցիչ հանգամանք՝ հղի էկամ ունի թուլացած իմունային համակարգ, ապա փորձեք գտնել մեկ այլ վայր, որտեղ նրանքկկարողանան մնալ 14 օր :• Եթե ստիպված եք միասին մնալ տանը, ապա փորձեք որքան հնարավոր է հեռու մնալմիմյանցից:Ե՞րբ պետք է կապվել NHS 111-ի հետ• Դուք այնքան վատ եք զգում, որ չեք կարողանում անել որեւէ բան, որ սովորաբար անում էիք,ինչպիսիք են՝ հեռուստացույց դիտելը, Ձեր հեռախոսն օգտագործելը, կարդալը կամ անկողնուցվեր կենալը• Դուք զգում եք, որ չեք կարող հաղթահարել ձեր ախտանշանները տանը• Ձեր վիճակը գնալով վատթարանում է• 7 օրվա ընթացքում Ձեր ախտանիշները չեն լավանումԻնչպե՞ս կապվել NHS 111-ի հետ:Դուք կարող եք օգտվել NHS 111 առցանց կորոնավիրուսային ծառայությունից` պարզելու Ձեր հաջորդքայլը/անելիքը: Եթե չեք կարող մուտք գործել առցանց ծառայություններ, ապա կարող եք զանգահարել111 հեռախոսահամարով (այս համարն անվճար է): Դուք կարող եք ցանկացած լեզվով թարգմանիչխնդրել:Ի՞նչ կլինի, եթե ես անհանգստանում եմ իմ ներգաղթի կարգավիճակից:Կորոնավիրուսի համար նախատեսված բոլոր NHS ծառայությունները բոլորի համար անվճար են ՝անկախ Միացյալ Թագավորությունում իրենց ներգաղթի կարգավիճակից: Սա ներառում էկորոնավիրուսի վերաբերյալ թեստավորում եւ բուժում, նույնիսկ, եթե արդյունքը բացասական է: NHSհիվանդանոցներին հրահանգ է տրվել, որ կորոնավիրուսի թեստավորում կամ բուժում ստացողանձանց համար ներգաղթի վերաբերյալ ստուգումներ չեն պահանջվում եւ չեն իրականացվելու։Ի՞նչ կարող եմ անել Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։• Համոզվե՛ք, որ Դուք հաճախ լվանում եք Ձեր ձեռքերը օճառով եւ ջրով ՝ առնվազն 20 վայրկյանտեւողությամբ• Հետեւե՛ք տանը մնալու խորհուրդներինԱյս ուղեցույցը կազմված է NHS-ի առողջապահական ուղեցույցի եւ տեղեկատվության հիման վրա, եւկիրառելի է Մեծ Բրիտանիայում բոլորի համար ՝ անկախ ծննդավայրից:Լրացուցիչ տեղեկությունների համար՝• NHS Guidance: https://www.nhs.uk/conditions/coronavirus-covid-19/• WHO guidance: https://www.who.int/news-room/q-a-detail/q-a-coronavirusesVersion 3 [24.03.2020]